ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Սև ծովի արևմտյան մասում ուկրաինական հինգ ԱԹՍ են որսացել: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի ժամանակով 20:00-ի սահմաններում կանխվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը: ՀՕՊ հերթապահ միջոցները բոլոր ԱԹՍ-ները որսացել են Սև ծովի ջրային տարածքի արևմտյան մասում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։