Փոթորիկը, քամին և սառնամանիքը Կալինինգրադի մերձակայքում «սառցե թագավորություն» են ստեղծել

«Սառցե թագավորություն» Կալինինգրադում
Մոտակա օրերին Կալինինգրադի մարզում կպահպանվեն ձյան տեղումները, քամին և ցրտաշունչ եղանակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Կալինինգրադի մերձակայքում գտնվող Կուրշ ծոցի ափին ջերմաստիճանի անկման և փոթորկոտ եղանակի արդյունքում «սառցե թագավորություն» է ձևավորվել։ Տեղեկությունը հայտնում է «Եղանակը և օդերևութաբանական երևույթները Կալինինգրադի մարզում» Telegram ալիքը։
«Սառցե թագավորություն» Կալինինգրադում
««Սառցե թագավորություն» Կուրշի ծոցի ափին․․. Սառցապատվել են բույսերի ու դրսում եղած ամեն ինչի մակերեսները։ Սա ստեղծվել է ծովածոցի փոթորկոտ եղանակի արդյունքում՝ զրոյականից ցածր ջերմաստիճանում: Առաջիկա օրերին ցրտաշունչ եղանակը կպահպանվի, ու սառցե լանդշաֆտները կմնան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Օդերևութաբանները հայտնում են, որ մոտակա օրերին Կալինինգրադի մարզում կպահպանվեն ձյան տեղումները, քամին և ցրտաշունչ եղանակը:
«Սառցե թագավորություն» Կալինինգրադում