Մեզ և ձեզ մեծ ավետիս․ Սուրբ ծննդյան ճրագալույցի պատարագի ամենավառ կադրերը

Հայաստանյան առաքելական բոլոր եկեղեցիներում ճրագալույցի պատարագ է մատուցվել։ Sputnik Արմենիայի լուսանկարիչները տարբեր եկեղեցիներում արձանագրել են պատարագի գեղեցիկ ու տպավորիչ պահերը։
Sputnik
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծննդյան տոնը։ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»․ այս բառերով են հայերը ողջունում մեկմեկու և Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը շնորհավորում ճրագալույցից սկսած։
Տոնը մեկնարկել է ճրագալույցի պատարագով։ «Ճրագալույց» նշանակում է ճրագ, մոմ վառել՝ լուցանել, որը խորհրդանշում է աստվածային լույսը: Այս երեկո հավատավոր քրիստոնյաները եկեղեցուց իրենց հետ տուն են տանում վառած ճրագներ և մոմեր։ Այն խորհրդանշում է աստվածային լույսը, Աստծո օրհնությունը, բեթղեհեմյան աստղի լույսը, որը ցույց տվեց ճանապարհը դեպի մանուկ Հիսուս:
Թագավորը հույսը դնում է Տիրոջ վրա. Փաշինյանը Սուրբ ծննդի կապակցությամբ կրկին սաղմոս կարդաց