Լեհաստանի նախագահի տարօրինակ գրառումը զվարճացրել է սոցցանցերի օգտատերերին

Անջեյ Դուդա
Գրառումն արագ հեռացվել է, սակայն այն արդեն հասցրել էին նկատել համացանցի օգտատերերը, որոնք սկսել են հրապարակել գրառման սքրինշոթը տարբեր մեկնաբանություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի X հարթակում հրապարակած տարօրինակ գրառումը սոցցանցերում ուրախության ալիք է բարձրացրել։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Այսօր Դուդայի էջում գրառում էր հայտնվել․ «Ասա նրան, որ հարցնի իր կնոջը, ինչ է նշանակում «ձվեր ունենալը»։ Նա գիտի»։ Միևնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչին էր վերաբերում տվյալ գրառումն ու ում էր հասցեագրված։
Գրառումն արագ հեռացվել է, սակայն այն նկատել էին համացանցի օգտատերերը, որոնք սկսել են հրապարակել դրա սքրինշոթը՝ տարբեր մեկնաբանություններ թողնելով։
«Թող Դուդան ձվերի մասին հարցնի իր կնոջից։ Չէ՞ որ մենք գիտենք, ով է այդ տանը տղամարդ», - գրել է օգտատերերից մեկը։ «Ինչ է՝ ձուն խանութներում նորից կթանկանա՞», - հարցրել է մյուսը։
Ինքը՝ Դուդան, դեռ որևէ կերպ չի մեկնաբանում այս իրավիճակը։