ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում այսօր առավոտյան բախվել են երկու գնացք։ Վագոնները շրջվել են, ինչի հետևանքով մահացել է մեկ մարդ, վիրավորվել առնվազն 28–ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ինդոնեզական Tribun պորտալին։
Գնացքների վթարն Ինդոնեզիայում
© AFP 2024 / TIMUR MATAHARI
«Վիրավորներից 24-ը գտնվում են Չիկալենկայի շրջանային հիվանդանոցում, երկուսը` Չիկալենկայի համայնքային առողջության կենտրոնում, երկուսը` տեղի հիվանդանոցում, մեկ մարդ մահացել է», -գրում է պորտալը` մեջբերելով Արևմտյան Ճավայի նահանգապետի պաշտոնակատար Բեյ Մահմուդինի խոսքերը:
Պաշտոնյան հավելել է, որ բախման հետևանքով մահացել է գնացքներից մեկի անձնակազմի անդամը։ Մահմուդինի խոսքով՝ զոհերի և վիրավորների մասին տվյալները դեռ թարմացվում են։
Վթարի մասնակից երկու գնացքներում եղել է 478 մարդ։
Հայտնի է Հնդկաստանում երկաթուղային վթարի պատճառը