ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ՄԻԵԴ նախագահի նախկին տեղակալ Ֆրանսուազ Տյուլկենին և ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ Դը Մույնքին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Պաշտպանն անդրադարձ է կատարել իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
Ֆրանսուազ Տյուլկեն և Էրիկ Դը Մույնքն իրենց հերթին շնորհավորել են Անահիտ Մանասյանին Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանի անդամ ընտրվելու առթիվ։