Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք

Արխիվային լուսանկար
Հայաստանում հիմնականում շրջանառվում են կորոնավիրուսի օմիկրոն շտամի ենթատեսակները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք, որը նախորդ շաբաթվա հետ համեմատ նվազել է 7-ով։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։
«Թեստերի դրական մասնաբաժինը 11 % է, սակայն հոսպիտալացությունների առումով ունենք բավականին ցածր ցուցանիշ, ինչն ապացուցում է, որ հիվանդությունը ծանր ընթացք չի ստանում».–ասաց Աբովյանը։
Նա նշեց, որ Հայաստանում հիմնականում շրջանառվում են օմիկրոնի ենթատեսակները։