ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Ձերբակալվել են մի շարք անձինք, որոնք առնչություն են ունեցել Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետ։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Ահմադ Վահիդին։
Դեպքը տեղի է ունեցել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցին նվիրված սգո երթի ժամանակ։
Պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 89-ի, որոնցից 12-15 տարեկան երեխաներ են, միջադեպի հետևանքով ընդհանուր առմամբ 284 մարդ է վիրավորվել։
Հիշեցնենք` հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների` գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։