ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ադրբեջանում այս պահին պահվում է Ադրբեջանի կողմից հաստատված 23 անձ։ Այս մասին «Լուրերին» տված հարցազրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
ՔԿ նախագահը տեղեկացրեց, որ նրանցից 17–ը գերեվարվել են 2023 թ.–ի ագրեսիայի արդյունքում։ Նրանց մեջ են մտնում նաև Արցախի նախկին պաշտոնյաները։
«Մենք ունենք նաև փաստական տվյալներ 44–օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման մասին, որնոնք ներկայացվել են վերպետական ատյաններին, ունենք նաև ՄԻԵԴ–ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստը Ադրբեջանը հերքում է»,– ասաց նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։