ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Կոտայքի մարզի Արգել գյուղում ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 4 մարդ է տուժել, այդ թվում` 1 երեխա։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է ժամը 12։18-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի վերջնամասում բախվել են «VAZ» (վարորդ Դ. Դ.` ծնված 1996 թ․, և վարորդ Ա. Ա.` ծնված 1971 թ.) մակնիշի երկու ավտոմեքենաներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդները, ուղևորներ Տ. Հ.-ն (ծնված 1980 թ.) և Մ. Ա.-ն (ծնված 2020 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։