Սոցիալական հարթակներում գովազդային նյութեր հրապարակելը կոմերցիոն գործունեություն է։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս հարցում համաձայն է կառավարության հետ և բլոգերներին հարկելու որոշումը արդարացի է համարում։
«Կապ չունի` մարդ տաքսի է քշում, թե գովազդ տեղադրում սոցիալական կայքերի իր էջերում»,– Sputnik Արմենիային ասել է փորձագետը։
Մարտիրոսյանը, սակայն մտավախություն է հայտնել, որ վերահսկողության մեխանիզմները կյանքի կոչելը դժվար է լինելու։