Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, մեզ համար դրական կետ չկա. Իշխան Սաղաթելյան

Sputnik
Շուրջ 1 ամիս առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ Արտաքին գործերի նախարարությունում ծանոթացել էին խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի առաջարկներին, որից հետո, չբացահայտելով փաստաթղթի բովանդակությունը, հայտարարել էին, որ իրենց մտահոգություններն ու անհանգստությունները ոչ միայն չեն փարատվել, այլև ավելի են խորացել։
Այսօր լրագրողների հետ զրույցում խաղաղության պայմանագր նախագծին է անդրադարձել ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` ասելով. «Հայաստանն այդ փաստաթղթով որևէ բան ձեռք չի բերում, մեզ համար դրական կետ չկա»։Ընդդիմադիր գործիչը լրագրողներին հորդորել է առաջակվող պայմանագիրը «խաղաղության» չկոչել, քնի որ այն, իր խոսքով` Հայաստանի համար կապիտուլյացիայի նոր փաստաթուղթ է։