Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում աճել են սուր շնչառական հիվանդությունների դեպքերը։
Հոսպիտալացված 582 հիվանդների գրեթե կեսի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, 123-ի մոտ՝ կորոնավիրուս։
«ԱՀԿ կազմակերպության համաձայն՝ այսօր աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, չկա անհանգստացնող շտամ։ Շշրջանառվում է «Օմիկրոնը»»,- այսօր հրավիրված ասուիսում հայտնել էԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։
Նրա խոսքով՝ Օմիկրոնն ունի համեմատաբար թեթև ընթացք։ Վարակվածները հիմնականում հիվանդանոցային բուժման կարիք չեն ունենում։