Ղասեմ Սոլեյմանիին սպանողներն ու մեր թշնամիները վախենում են գեներալի համակիրներից․ դեսպան

Իրանում այսօր վերջին հրաժեշտ են տալիս հոնվարի 3-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերին։
Sputnik
Ահաբեկչությունը, որի պատասխանատվությւնը երեկ ստանձնել է Իգիլ-ը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, տեղի է ունեցել 2020թ-ին Բաղդադում ամերիկյան ռազմաուժերի ավիահարվածից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի օրը, դեպի նրա գերեզմանը տանող ճանապարհին՝ ոգեկոչման բազմամարդ արարողության ժամանակ։
Ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակի առիթով Հայաստանում Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվել։
Դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ ճեպազրույցում միջադեպի համատեքստում անդրադարձել է նաև հայ-իրանական հարաբարություններին ու անվտանգությանն ուղղված մարտահրավերներին դիմակայելու խնդրին։