Կրկնուսույցներին, կոշկակրներին, շոուբիզնեսի ներկայացուցիչներին ու վարձով բնակարան տվողներին հարկային դաշտ բերելու հաջողված ու ձախողված փորձերից հետո կառավարությունը հիմա էլ մտադիր է հարկային դաշտ բերել բլոգերներին։
Գործադրի այդ գաղափարի մասին երեկ լրագրողներին հայտնել էր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա տեղեություններով`սոցիալական հարթակներում հրապարակվող գովազդների արժեքը սկսվում է 200 000 դրամից ու գերազանցում 1 մլն դրամը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահն ասել է, որ կառույցում այդ ուղղությամբ արդեն ուսումնասիրություններ են իրականացնում, որի արդյունքում չի բացառվում` որոշ բլոգերների նկատմամբ վարչարարություն կիրառվի։
Կառավարության մտադրության մասին զրուցել ենք բլոգեր Կամո Թովմասյանի հետ։ Նա վստահեցրել է, որ արդեն 10 տարի իր եկամուտներից պարտաճանաչ հարկ է վճարում։ Բայց և չի հերքել, որ այդ ոլորտում իրական եկամուտները վերահսկելն այնքան էլ հետշ չէ։
<Ամեն ֆեյսբուքյան փոստի համար մենք գումար չենք վերցնում>,- ասել է բլոգերը՝ հավելելով, որ շատ հաճախ իրենց ընկերներին լավության կարգով են ծառայություն մատուցում՝ անվարձահատույց։