Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

Բեռնատարներ
Գուդաուրի-Կոբի հատվածով կարող են երթևեկել միայն մարդատար ավտոմեքենաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են՝ ձյունն ու մերկասառույցը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,-ասված է հաղորդագրությունում։
Թեթև մարդատար տրանսպորտային միջոցներին թույլատրվում է երթևեկել ձնահոսքի թունելներով:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
Կարմիր գծերի նոր դրույքաչափերն արդեն գործում են. կայանելը որոշ ժամերի անվճար կլինի