ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ամանորյա տոների հետ կապված ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր հիմնարկներում դեկտեմբերի 25-ից իրականացվել է ուժեղացված ծառայություն, հայտնաբերվել և առգրավվել են անթույլատրելի առարկաներ, ոգելից խմիջք և թմրանյութեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
«Ծառայության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 142 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 131 պարագա, 9 wi-fi սարք, 10 կտրող-ծակող առարկա, 153 լիտր ոգելից խմիչք, ինչպես նաև ընդհանուր 9,4 գրամ քաշով թմրանյութերի նմանվող զանգվածներ և 84 ու կես դեղահաբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ուժեղացված ծառայության արդյունքում տոնական, ոչ աշխատանքային օրերին քրեակատարողական հիմնարկներում չի արձանագրվել որևէ միջադեպ։