Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ՔԿ նախագահի խորհրդական է նշանակվել

Գևորգ Բաղդասարյան
Գևորգ Բաղդասարյանը 2020-2023 թվականներին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի Արգիշտի Քյարամյանի խորհրդական: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ 2020-2023 թվականներին նա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն էր և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներից մեկը։
Գևորգ Բաղդասարյանը 36 տարեկան է, դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական համալսարանում և Ֆրանսիական համալսարանում:
Լոռու մարզպետն ազատվեց պաշտոնից