Ռուսական ՀՕՊ-ը Ղրիմի երկնքում 10 ուկրաինական հրթիռ է խոցել․ ՌԴ ՊՆ

Ղրիմի վրա ահաբեկչական հարձակումը խափանվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը, կանխել են ահաբեկչական հարձակումը, որը Ուկրաինայի զինված ուժերը փորձել են կազմակերպել ՌԴ տարածքում։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Հունվարի 4-ին Մոսկվայի ժամանակով ժամը 17:20-ի սահմաններում կանխվել է Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ավիացիոն կառավարվող հրթիռների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը», - ասված է հաղորդագրությունում։
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Ղրիմի թերակղզու վրա տասը ուկրաինական հրթիռ է ոչնչացվել։