ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ազատվեց պաշտոնից։ Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։
Արմեն Ղուլարյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի հունվարի 27-ին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Լոռու մարզ էր այցելել` ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Նա շինարարական խախտումներ էր նկատել ու նկատողություններ արել կատարված աշխատանքների առնչությամբ։