Լոռու մարզպետն ազատվեց պաշտոնից

Արամ Խաչատրյան
Արամ Խաչատրյանը մարզպետ էր նշանակվել 2020 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից։ Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։
Արամ Խաչատրյանը մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 17-ին։ Նա մինչ այդ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, սակայն դեկտեմբերի 8-ին հրաժարվել էր մանդատից։
Նշենք, որ հունվարի 3–ին` առաջին աշխատանքային օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզ` ծանոթանալու կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին։ Փաշինյանը դժգոհ էր մարզում կատարված շինաշխատանքների որակից և բազմաթիվ խախտումեր արձանագրեց։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ազատվեց պաշտոնից