Իրանում պայթյունների հետևանքով մահացածների թիվը ճշտվել է

Պայթյունների վայրում
Հոսպիտալացվածների մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Իրանի իշխանությունը հրապարակել է Քերման քաղաքում ահաբեկչության զոհ դարձածների ճշտված թիվը, ըստ այդմ` մահացել է 84 մարդ։ Տվյալները հայտնել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։
Նա նաև տեղեկացրել է, որ վիրավորների թիվը 284 է, նրանցից 220-ը հոսպիտալացվել են: Մի մասը ծայրահեղ ծանր վիճակում է։
Նշենք, որ ավելի վաղ հայտնում էին 103 զոհի և 211 վիրավորի մասին։
Հիշեցնենք` հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների` գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին