Հնդկաստանը ոչ մի ռազմամթերք չի ուղարկել Ուկրաինա. ԱԳՆ

Շքերթ Հնդկաստանում. արխիվային լուսանկար
Շքերթ Հնդկաստանում. արխիվային լուսանկար
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ուկրաինան, ըստ երևույթին, հնդկական 155 մմ հրետանային արկերի հասանելիություն է ստացել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հնդկաստանը ոչ մի հրետանային արկ չի ուղարկել Ուկրաինա։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք տեսել ենք լրատվամիջոցների որոշ հաղորդագրություններ։ Հայտարարում ենք, որ մենք այդ հրետանային զինամթերքից ոչ մեկը չենք ուղարկել Ուկրաինա։ Չի արտահանվել և չի ուղարկվել», - ընդգծել է նա։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով ուկրաինացի զինվորականների հրապարակած տեսանյութերին, հայտնել էին, որ Ուկրաինան, ըստ երևույթին, հնդկական 155 մմ հրետանային արկերի հասանելիություն է ստացել։ Նշենք, որ դրանք համատեղելի են Լեհաստանի կողմից Ուկրաինա մատակարարվող AHS Krab ինքնագնաց հաուբիցների հետ:
Հնդկաստանն առաջիկայում կսկսի «Ակաշ» ԶՀՀ–ների մատակարարումը Հայաստան