ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարող է հեռանալ Ղազախստանի «Աստանայից»։ Պաշտպանի պայմանագիրն ուժի մեջ է ևս մեկ մրցաշրջան, սակայն «Աստանան» մտադիր է երիտասարդացնել թիմը։
Ինչպես գրում են ղազախական լրատվամիջոցները, Հարոյանի հաճախակի վնասվածքներն ու խաղի որակի անկումը ստիպել են ակումբի ղեկավարությանը մտածել պաշտպանական գիծն ուժեղացնելու մասին։
Նշենք, որ Վարազդատ Հարոյանը 2023 թվականին է միացել «Աստանային»։