Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հայաստան-Վրաստան սահմանային գոտում 3․3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հունվարի 4-ին` ժամը 03:40-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Տաշիր քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ է գրանցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ»,– ասված է հաղորդագրությունում:
Երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Լոռու մարզի Սարչապետ, Նորաշեն, Ձորամուտ, Մեծավան, Սարատովկա գյուղերում և Տաշիր քաղաքում։
Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 55–ի, ավելի քան 100 տուժած կա