Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու պատմական շանս կա. Ալիևի օգնական

Հիքմեթ Հաջիև
Հիքմեթ Հաջիևը կարծում է, որ բանակցություններում դեռ մնում են չլուծված հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի-Sputnik. Երևանը և Բաքուն խաղաղության պայմանագիր կնքելու պատմական շանս ունեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Berliner Zeitung–ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, սակայն, դեռ մի քանի չլուծված հարցեր կան։
Պաշտոնյան հավաստիացրել է, որ Ադրբեջանը բարեխղճորեն բանակցում է Հայաստանի հետ տարբեր հարթակներում ՝ տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու համար:
«Մենք իսկապես հավատում ենք, որ խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություն կա, և մենք չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը։ Զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղ պայմանագրի տեքստի շուրջ, սակայն դեռ մի քանի չլուծված հարցեր կան»,-հավելել է նա։
Նրա խոսքով ՝ դրական քայլերն արձանագրվել են դեռ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին, երբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որի արդյունքում գերիները փոխանակվեցին։ Բացի այդ, Ադրբեջանը պաշտպանել է Հայաստանի թեկնածությունը՝ Արևելյան Եվրոպայի խմբի կլիմայի կոնֆերանսի բյուրոյին անդամակցելու համար, Իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի թեկնածությունը ՝ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով 29 - րդ խորհրդաժողովի անցկացման համար: Հաջիևի տեսանկյունից՝ ձեռք բերված պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ Երևանն ու Բաքուն ունակ են առանց միջնորդների ուղիղ երկկողմ բանակցություններ վարել:
Նշենք, որ ՄԱԿ-ի կլիմայի հարցերով 29 - րդ խորհրդաժողովի անցկացվելու է Բաքվում, նախագահը նշանակվել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը։