ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ճրագալույցի սուրբ պատարագը վաղը Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Այս մասին հայտնում է Արցախի թեմը։
Պատարագը կմեկնարկի ժամը 17։30-ին։
Նշենք, որ հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագն է, որի ժամանակ ի լուր աշխարհի ազդարարվում է Քրիստոսի ծնունդը, իսկ հունվար 6-ին Քրիստոսի մկրտության խորհուրդն է կատարվում և Սուրբ մյուռոնով օրհնվում է ջուրը ու բաժանվում հավատացյալ ժողովրդին: