ԱՄՆ-ում շունը 4 հազար դոլար է կերել, բայց գրեթե ամբողջը վերադարձրել է

Յոթ տարեկան գոլդենդուդլի (պուդելի և ոսկեգույն ռետրիվերի խառնուրդ) առողջությունը չի տուժել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Ամերիկյան ընտանիքի շունը 4 հազար դոլար կանխիկ գումար է կերել, սակայն ընտանիքի անդամները ձեռքերը լավ կեղտոտելով՝ նրանց հաջողվել է վերականգնել գումարի մեծ մասը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Սա Սեսիլն է։ Նա իր կյանքում ոչ մի վատ բան չէր արել, քանի դեռ չորս հազար դոլար չկերավ», - գրել է տիրուհի Քերի Լոն սոցիալական ցանցում։
Յոթամյա գոլդենդուդլի (պուդելի և վարդագույն ռետրիվերի խառնուրդ) առողջությունը չի տուժել, սակայն Քերին ամուսնու՝ Քլեյթոնի հետ ստիպված է եղել համբերատար մաղել շան արտաթորանքը, իսկ հետո սոսնձել թղթադրամների հայտնաբերված կտորները:
«Մենք արդեն 3550 դոլարը վերականգնել ենք», - գրել են ամուսինները: Չսոսնձված մասերը նրանք պատրաստ են դիտարկել որպես իրենց «արվեստի ամենաթանկ գործը»։