Ամանորին ողջ աշխարհում մարդիկ միշտ էլ անակնկալների են սպասում։
Այս տարվա հունվարի 1-ի հենց նախաշեմին անսպասելի իրադարձություններ կատարվեցին երկու երկրներում. Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը Նոր տարվա իր ավանդական ուղերձում հայտարարեց, որ հրաժարվում է գահից, իսկ Վրաստանի ամենահարուստ մարդը՝ Բիձինա Իվանիշվիլին, որի ստեղծած քաղաքական ուժը ժամանակին հաղթել էր Միխեիլ Սահակաշվիլիի թիմին, հայտնեց, որ վերադառնում է քաղաքականություն։
Այն, որ Դանիայի թագուհին թագը փոխանցում է որդուն՝ Ֆրեդերիկին, միանգամայն հասկանալի է՝ 83-ամյա կինը թագավորում է արդեն կես դարից ավելի։ Իսկ թե ինչու է որոշել մեծ քաղաքականություն վերադառնալ 5 միլիարդ դոլար կարողության տեր Բիձինա Իվանիշվիլին, այնքան էլ պարզ չէ։
Ժամն է՝ լսելու Դուլյանին