ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Դեկտեմբերի 29-ից հունվարի 3-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 186 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 46, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման 22-ական, խարդախության 20, անձնական ունեցվածքի գողության 11, խուլիգանության 9, զենք-զինամթերքի առգրավման 6, հոգեկան ներգործության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և կաշառակերության 3-ական դեպք և այլ հանցագործություններ»,–նշված է հաղորդագրությկան մեջ։
Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են 4 անհետ կորած և 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 62 պատահար. 2 մարդ զոհվել է, 82-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: