Վերին Լարսը բեռնատարների համար կրկին փակ է

Վերին Լարս. Արխիվային լուսանկար
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– հայտնել է նա։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:
Վաղվանից տեղումները որոշ ժամանակով կվերադառնան. եղանակի տեսություն
Հիշեցնենք, որ 2023–ի դեկտեմբերի 28–ի դրությամբ` ավելի քան 3 հազար բեռնատար կանգնած էր Վերին Լարսի անցակետում (ռուս-վրացական սահման) ու սպասում էր անցակետի բացմանը։
2024-ի հունվարի 1–ին արդեն հայտնի դարձավ, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։