Վերին Լարսում ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արխիվային լուսանկար
Գուդաուրի–Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Վերին Լարսում ճանապարհն արդեն բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։ Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին վաղ առավոտից Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակվել էր բեռնատարների համար, իսկ թեթև մարդատարների համար ճանապարհը բաց էր։ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին շուրջ 250 բեռնատար կար կուտակված։