Սամվել Կարապետյանը ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակում է` ըստ Forbes-ի

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Սամվել Կարապետյանի կարողությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը ռուսաստանցի 110 ամենահարուստ գործարարների ցուցակում է` ըստ Forbes-ի։
Նրա կարողությունը գնահատվում է 2,7 մլրդ դոլար, և դա 1,6 մլրդ-ով ավելի է, քան անցած տարի։
Ցուցակում նա զբաղեցնում է 48-րդ տեղը։
Կարապետյանի կարողությունը 2022թ. գնահատվում էր 1,1 մլրդ դոլար, իսկ ցուցակում նա զբաղեցնում էր 82-րդ տեղը։
Forbes-ի ցուցակում ազգությամբ հայ այլ գործարարներ էլ են հայտնվել. 56-րդ տեղում ածուխի արդյունահանման մի քանի ձեռնարկությունների սեփականատեր Ալբերտ Ավդոլյանն է (2,2 մլրդ դոլար), 63-րդ տեղում՝ «Fix Price» խանութների ցանցի տնօրենների խորհրդի անդամ Արտեմ Խաչատրյանը (2,1 մլրդ դոլար), 64-րդում՝ Անդրեյ Օհանջանյանցն է (Անդրեև), որը օնլայն ծանոթությունների ցանցերում ներդրող է։
Սամվել Կարապետյանի բիզնեսի հիմնական ուղղություններն են անշարժ գույք, շինարարություն, էներգետիկա, ֆինանսներ, շինանյութերի արտադրություն, ռեստորանային բիզնես։
«Տաշիր» խմբի մեջ է մտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը էլեկտրաէներգիայով է ապահովում ավելի քան 1 մլն սպառողի, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը և մի շարք այլ ընկերություններ։