Էբրահիմ Ռայիսին հունվարի 4–ին կմեկնի Թուրքիա

Էբրահիմ Ռայիսի
Էբրահիմ Ռայիսին կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին վաղը պաշտոնական այցով կայցելի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է «Իրնա» գործակալությունը։
Նշվում է, որ այցի ընթացքում Ռայիսին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ հետո կկայանա Իրանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի ութերորդ նիստը՝ Ռայիսիի և Էրդողանի նախագահությամբ:
Դրանից հետո նախագահներն ասուլիսում կներկայացնեն իրենց բանակցությունների արդյունքները։
Այս այցի ընթացքում երկու նախագահները կմասնակցեն նաև Իրանի և Թուրքիայի առևտրականների և տնտեսական գործիչների համատեղ նիստին։ Ռայիսին կհանդիպի նաև Թուրքիայում բնակվող իրանցիների հետ:
Փաշինյանն Իրանի նախագահի հետ քննարկել է երկկողմ պայմանավորվածությունները