Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է

Էբրահիմ Ռայիսի
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հետաձգել է հունվարի 4-ին նախատեսված այցը Թուրքիա ՝ կապված Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որն ավելի քան 100 մարդու մահվան պատճառ է դարձել։
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդիին:
Ռայիսին այցը հետաձգելու վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Այցի ընթացքում Ռայիսին պետք է հանդիպեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ հետո նախատեսված էր Իրանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի ութերորդ նիստը՝ Ռայիսիի և Էրդողանի նախագահությամբ: