ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ թոշակառուները վաղվանից կկարողանան ստանալ իրենց կենսաթոշակները։ Տեղեկությունը հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը։
«2024 թվականի հունվարի կենսաթոշակի վճարման գործընթացը կսկսվի հունվարի 4-ից»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործարկվել է կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձև`հիմնական կենսաթոշակին գումարվում են յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքները։ Գործում է նաև գործակից, որով խրախուսվում է ավելի երկար տարիների ստաժը։