Ալկոհոլի ազդեցությունը երիտասարդ օրգանիզմի վրա շատ ավելի լուրջ է. Ալեքսանդր Մանուկյան

Տոնական օրերին համալսարանական հիվանդանոցներն ընդունել են նաև 18 թունավորվածի. 5-ը՝ շմոլ գազից, ևս 5-ը` քիմիական թունավորման հետևանքով և 8-ը` ալկոհոլային: Ընդ որում ալկոհոլային թունավորումամբ հիվանդանոց են դիմել նաև 10-15 տարեկան երեխաներ։ Սա, թերևս ամենամտահոգիչն է։
Sputnik
Մասնագետները նշում են, որ անչափահասների համար ալկոհոլը խիստ վտանգավոր է․ նույնիսկ քիչ քանակով կամ այլ խմիչքի հետ խառնելու հետևանքով երեխաները կարող են թունավորվել։
Sputnik Արմենիան զրուցել է Եղվարդի հիվանդանոցի նարկոլոգիական և հոգեբուժական ծառայության ղեկավար Ալեքսանդր Մանուկյանի հետ։