2024թ–ի նոյեմբերին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտին, այդ թվում` հանք շահագործող ընկերություններին սպասվող նոր մարտահրավերի մասին Sputnik Արմենիան զրուցել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ։
Նա ասել է, որ անկախ հարևանների արձագանքից, գործարանը ներդնելու է արտանետումների նվազեցման և ջրերի մաքրման համակարգեր։
Արմեն Ստեփանյանը հերքել է լուրերը, թե հանքարդյունաբերության պատճառով Քաջարանում հիվանդ երեխաներ են ծնվում։