Բնապահպանական ստանդարտները մեր ապագա սերունդների համար են. Հովհաննես Հարությունյան

Sputnik
Նոր տարում մեզ սպասվում է նոր քարոզչական պատերազմ։ Հայաստանի իշխանությունները պատկերացնում են արդյոք, թե ինչ նոր քարոզչական հնարքներ ու մեղադրանքներ է Ադրբեջանը ներկայացնելու Հայաստանի դեմ ու ինչպես է պատրաստվում դիմակայել այդ հարձակումներին։ Sputnik Արմենիան հարցն ուղղել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանին։
Հանքարդյունաբերության ոլորտը համակարգող պաշտոնյան հայտարարել է, որ նման մարտահրավերներին առանձին առանձին չեն պատասխանում. հիշեցրել է, որ 2023-ին մեկ անգամ արդեն պաշտոնապես պատասխանել են Ադրբեջանի կեղծ բնապահպանական մեղադրանքներին, որոնք ուղղված էին Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանին և ավելացնելու ոչինչ չունեն։
Հիշենք, որ Երասխում գործարանի կառուցումը նախ` դադարեցվեց և ի վերջո տեղափոխվեց այլ վայր։