ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Սաուդյան Արաբիան պաշտոնապես դարձել է ԲՐԻԿՍ կազմակերպության լիիրավ անդամ: Տեղեկությունն այսօր հայտնել է թագավորության պետական հեռուստատեսությունը:
«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը ԲՐԻԿՍ կազմակերպությանը լիարժեք անդամակցություն է ստացել վեց այլ պետությունների շարքում, ինչը կամրապնդի դրա դիրքը համաշխարհային ասպարեզում», - նշված է պաշտոնական հեռուստատեսության հաղորդագրության մեջ:
Անցյալ տարվա օգոստոսին ՀԱՀ-ում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում հայտարարվեց, որ այդ կազմակերպության անդամ երկրները պատրաստվում են դրա կազմ հրավիրել ևս վեց պետությունների, այդ թվում ՝ ածխաջրածնային ռեսուրսների խոշորագույն արտադրողներին՝ Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին: