Օտարերկրացի մասնագետները Ռուսաստանում կարող են ստանալ անժամկետ կացության կարգավիճակ

Դաշնային օրենքում համապատասխան փոփոխություններ են կատարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. 2024 թվականի հունվարի 7-ից բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետներին Ռուսաստանում կարող է անժամկետ կացության կարգավիճակ տրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ-ն։
«Կացության թույլտվությունը տրվում է առանց վավերականության ժամկետի սահմանափակման բարձր որակավորում ունեցող մասնագետին, որն այդ կարգավիճակով առնվազն երկու տարի աշխատանքային գործունեություն է իրականացնում ՌԴ-ում, և նրա ընտանիքի անդամներին՝ պայմանով, որ տվյալ բարձր որակավորում ունեցող մասնագետն ու նրա ընտանիքի անդամները բնակվում են Ռուսաստանում», - նշված է փաստաթղթում:
Համապատասխան փոփոխությունները կատարվել են «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքում:
Ամանորին Սանկտ Պետերբուրգում բերման են ենթարկել 3000 միգրանտի