Խոշոր ավտովթար Աշտարակ-Երևան ճանապարհին․ կան տուժածներ

Տուժածներից երկուսի առողջական վիճակը ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Աշտարակ-Երևան ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ այսօր՝ ժամը 08:09-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1995 թ․) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները:
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1999 թ.), Գ․ Գ․-ն (ծնված 1982 թ.) և Մ․ Շ․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները Ա.Հ․-ի և Մ.Շ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր»,-նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները։
Տոնական օրերին ներողամտություն չի լինելու. ՃՈ պետն ուղերձ է հղել