Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևելքում

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևելքում։ 4,3 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 12:44-ին Ամբրոլաուրի քաղաքում: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Օջախը գտնվել է 13 կմ խորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվում:
Ճապոնական Իսիկավայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30–ի