ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 2-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 15։40-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Գարեգին Սարգսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և 30-ամյա Էրիկ Բարսեղյանի վարած «Benelli» մոտոցիկլը»,–գրում է կայքը։
Բախման հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով մոտոցիկլետից դիզվառելիքի արտահոսք է սկսվել, փրկարարները դադարեցրել են այն, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։