ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Թուրքիայի Թունջելի նահանգում՝ երկրի արևելքում, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աղետների կառավարման վարչությանը (AFAD):
«X» սոցցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 16:28-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Փիլյումուրի շրջանում։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 8,7 կմ խորության վրա։