Թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Օքլենդում ընթացող մրցաշարի երկրորդ շրջան

Էլինա Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Հաջորդ տուրում Ավանեսյանը կհանդիպի 4-րդ տեղում գտնվող ամերիկացի Էմմա Նավարոյի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ թենիսի մրցաշարի երկրորդ շրջան՝ առավելության հասնելով նորզելանդացի մարզուհի Մոնիկ Բլերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ Ավանեսյանը հաղթել է 7:6 (8:6), 6:2 հաշվով։
Հաջորդ տուրում հայազգի թենիսիստուհին կհանդիպի 4-րդ տեղում գտնվող ամերիկուհի Էմմա Նավարոյի հետ։
Նշենք, որ մրցույթի մրցանակային ֆոնդը գերազանցում է $260 հազարը։