Ֆրանսիայում Ամանորի գիշերը հարյուրավոր մեքենաներ են այրել

Վառվող ավտոմեքենա Փարիզում. Արխիվային լուսանկար
Չնայած բարձր թվին` անցած տարվա համեմատ 10 տոկոսով քիչ մեքենաներ են այրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Ֆրանսիայում Ամանորի գիշերը բերման է ենթարկվել 380 մարդ, այրվել է 745 ավտոմեքենա։ Այս տվյալները «X» սոցցանցում ներկայացրել է ՆԳՆ ղեկավար Ջերալդ Դարմանինը։
Միաժամանակ նա նշել է, որ անցած տարվա համեմատ 10 տոկոսով քիչ մեքենաներ են այրվել։ Բացի այդ, երկրում ձերբակալությունների թիվը նույնպես նվազել է 10%-ով։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը Ամանորի շնորհավորական խոսքում կոչ էր արել կանգնեցնել Ռուսաստանին և աջակցել Ուկրաինային։ Էմանուել Մակրոնի խոսքով՝ կարևոր է չտրվել ավտորիտար ուժերին և կանգնեցնել Ռուսաստանին։ Նա նաև ընդգծել էր եվրոպական անկախության ամրապնդման կարևորությունը։