Ամանորի գիշերը Երևանում լույս աշխարհ է եկել 52 երեխա` 30 տղա, 22 աղջիկ. քաղաքապետարան

Նորածին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Ամանորի գիշերը Երևանում լույս աշխարհ է եկել 52 երեխա, հայտնում են քաղաքապետարանից։
Տեղեկացվում է, որ մայրաքաղաքում այս գիշեր ծնվածներից 30–ը տղա են, 22-ը` աղջիկ։
Հիշեցնենք, որ Հայաստանում 2023 թվականին ծնելիությունն աճել է. վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնվել է 26 882 երեխա, մինչդեռ 2022 նույն ժամանակահատվածում 26 533 երեխա էր լույս աշխարհ եկել։
Այս ցուցանիշը 2,6%-ով բարձր է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։