Այսօրվանից ՀՀ ստանձնում է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը

ԵԱՏՄ երկրների դրոշները
Առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Այսօրվանից` 2024 թվականի հունվարի 1-ից, Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը։ 2024 թվականի ընթացքում ՀՀ–ն նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, հայտնում են միության կայքից։
Նշվում է, որ նախագահության շրջանակներում Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նվիրված Եվրասիական տնտեսական միության 10-ամյակին, Եվրասիական III տնտեսական համաժողովը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ։
Առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապետ, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի նախագահության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ։
2 տարի խնդրել եմ. Սերժ Սարգսյանն առաջին անգամ պատմել է, թե ինչպես է ՀՀ–ն դարձել ԵԱՏՄ անդամ