Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Բելգորոդում զոհերի թիվը հասել է 22-ի

Բելգորոդը հրթիռակոծվել է
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին Telegram-ալիքում հայտնել Է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ցավոք սրտի, ի ցավ մեզ մոտ ավելացել է Բելգորոդի երեկվա գնդակոծությունից հետո զոհվածների թիվը, նրանց թիվը դարձել է 22։ Տուժածներից մեկը գիշերը հիվանդանոցում մահացել է», - գրել է նա ՝ ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին ու մերձավորներին։
109 տուժածներից 25-ը շարունակում են մնալ ծանր վիճակում, նրանց նախատեսում են տեղափոխել դաշնային կլինիկաներ, ճշտել Է Գլադկովը:
Հիշեցնենք` Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զինուժը գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը, քաղաքում հրթիռային վտանգի տագնապ է հնչել, կան զոհեր ու վիրավորներ։
Գնդակոծության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «սպանության փորձ», «սպանություն», «գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում» հոդվածներով։